Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ճարպակալում

Ինչու ենք գիրանում

Ինչու ենք գիրանում

Գիրանում ենք, որովհետև շատ ենք ուտում: Դա  այսօրվա արդյունաբերական հասարակության հիմնական խնդիրն է:

Ավելորդ քաշը XXI դարի գլխավոր չարիք  կարող է դառնալ: Քաշը մեր կերածի ու օրական ծախսած էներգիայի  փխրուն հավասարակշռությունն է: Ժամանակակից  կյանքի պայմաններում  հաճախ ավելի շատ ենք  սպառում, քան ծախսում:

 

Նստակյաց կյանք

 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեխնիկայի ժամանակակից զարգացումները հնարավորություն են տալիս առավելագույնս  թեթևացնելու հոգսերը: Յուրաքանչյուր ընտանիք ունի լվացքի մեքենա, ու ամեն տեսակ  աշխատանքի համար ձեռքի տակ կան լավագույն տեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում ֆիզիկական աշխատանքը և՛ աշխատավայրում, և՛ տանը: Ու հասկանալի է, որ ինչքան ֆիզիկական ծանրաբեռնվածությունը քիչ է, այնքան քիչ քանակությամբ կալորիա ենք ծախսում:

 

Այսօր ԱՄՆ-ում շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. ձևավորվում է անհատականության նոր տիպ, մեծամասամբ` իգական սեռի, որոնց գլխավոր ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է  հեռուստացույցի առջև բազմած կամ պառկած, չիփսի կամ ադի-բուդիի տոպրակով: Հետևանքներն աղետալի են. ճարպակալմամբ տառապողների թիվն  աննախադեպ չափերի է հասել:

 

Չափազանց կալորիական սնունդ

 

Դեռևս 50 տարի առաջ  մարդկանց սնունդը հիմնականում բաղկացած է եղել հատիկավորներից (հացը կրկնակի  քանակով է օգտագործվել): Ավելի քիչ են միս  կերել, քաղցրավենիք` հազվադեպ, համենայն դեպս, ոչ այսօրվա պես:

 

Հիմա fast-food-ի սերունդ է հայտնվել: Առանց մսի սեղանը չենք պատկերացնում: Ճարպերի ու ածխաջրերի  կիրառումը գրեթե կրկնակի ավելացել է: Ի լրումն` ալկոհոլը, որը հայտնի բոլոր  խնդիրներից բացի,  քաշի ավելացման վտանգ է պարունակում: Օրգանիզմը չի իմանում, թե ինչ անի այդ կալորիաները, որոնք ստանում ենք ալկոհոլով լի յուրաքանչյուր  բաժակի հետ` անկախ դրա թնդությունից: Յուրաքանչյուր ճարպի գրամի հետ օրգանիզմը 9 կկալորիա է ստանում: Իսկ մեր ամենօրյա սննդաբաժնի 40%-ը ճարպեր են, մինչդեռ  օրգանիզմին լրիվ բավարար է օրական 30%-ը:

 

Փորձենք հաշվել, թե օրական որքան ավելորդ կալորիաներ ենք սպառում, իսկ սպառած ճարպերի մեծ մասը մսի, երշիկեղենի, թանձրահյութի ու հատկապես թխվածքի ու կարկանդակի մեջ է: Հաճախ էլ մի համով բան ենք փորձում ուտել  սնունդ ընդունելու արանքներում` նույնիսկ չկասկածելով ու չմտածելով, թե  որքան վնաս ենք հասցնում օրգանիզմին: Անիմաստ է գնել յուղազերծ մթերք, եթե , ասենք, ճաշից ընթրիք ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, մի բան փորձում ենք ուտել:

 

Մեր հիմնական թշնամին շաքարն է, Բոլոր ժամանակներում մարդուն դուր է եկել ու գրավել շաքարի համը, իսկ վերջին տասնամյակում այն վերածվել է մոլուցքի, կործանարար կախվածության: Այս հակման առաջին զոհերը երեխաներն են, որոնք փոքրուց են սովորում կոնֆետներին, քաղցրավենիքին, սոդա պարունակող ըմպելիքներին:  Մանկական փոքրիկ սովորություններից են  ծնվում հասուն մարդկանց  մեծ խնդիրները` կապված ավելորդ քաշի հետ:

 

Իսկ շաքարն  օրգանիզմի գլխավոր վառելիքն է, որը, սակայն, մեծ քանակությամբ է  կիրառվում ու օգտակարից վերածվում  առողջության համար վտանգավոր նյութի: Շաքարի ավելցուկը չի մշակվում, այլ վերածվում է  ճարպերի, կուտակվում  անտանելի, ատելի ծալքերի տեսքով: Շաքարն անհրաժեշտ, սակայն միևնույն ժամանակ անհուսալի գործընկեր ունի` ինսուլինը: Այդ հորմոնը մշակվում է ենթաստամոքսային գեղձում ու պատասխանում է  արյան մեջ շաքարի ազատ շրջանառության, ինչպես նաև բջջի մեջ ներթափանցման ու էներգիայի վերածման  համար: Սակայն ինսուլինը, օգնելով շաքարին, կարող է հիպոգլիկեմիայի պատճառ դառնալ, որն ուղեկցվում է  վատ ինքնազգացողությամբ ու քաղցի ուժեղ զգացումով: Եթե մեծ քանակությամբ քաղցր եք ուտում , ապա մի մոռացեք, որ մեծ քանակությամբ էլ  ինսուլին է մշակվում` առաջացնելով հիպոգլիկեմիա ու ինչ-որ բան ուտելու անհաղթահարելի ցանկություն: Ախորժակը դառնում է անկառավարելի, իսկ կիլոգրամներն աճում են:

 

Շաքարն ու ինսուլինը մեր գլխավոր թշնամիներն են. ուստի պիտի կարողանանք զսպել ցանկությունը:

 

Ուրեմն, ինչո՞ւ ենք գիրանում:

 

Փորձենք փոխել  մեր սովորությունները

 

Պարզվում է, որ մեր քաշի ավելցուկի համար ոչ միայն  ախորժակն է մեղավոր, այլև որոշ սովորություններ, որոնցից ազատվելն ավելի  հեշտ է, քան ավելորդ կգ-ներից: Այդ սովորությունները պայմանականորեն անվանենք «գիրացնող» ու փորձենք պարզել, թե ինչպես են դրանք ազդում քաշի վրա:

 

Սննդի չափազանց արագ կիրառում

 

Սա  խելացնոր ռիթմով ապրող մարդկանց  խնդիրն է: Բժիշկները պարզել են, որ սնունդն արագ ընդունելը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, արյան բարձր ճնշմանը, խոլեստերինի բարձր մակարդակին ու արյան մեջ շաքարի պարունակության ավելացմանը:

 

Հեռուստացույց նայելու սովորությունը

 

Հեռուստացույցի նկատմամբ  սերն ու հետաքրքրությունը գիրություն կանխագուշակող նշան է: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրական 2 ժամից ավելի են անցկացնում հեռուստացույց դիտելով, մեծ հակում ունեն գիրանալու: Բանն այն է, որ հեռուստացույց դիտելիս մենք գործնականում չենք շարժվում, ինչի հետևանքով սրտխփոցը, արյան ճնշումն ու նութափոխանակությունը հատուկ ռեժիմում են կատարվում, որի դեպքում քիչ կալորիա է ծախսվում: Բացի այդ, հեռուստացույցի առջև անցկացրած ժամերը հանգեցնում են տարատեսակ սննդի անսահմանափակ ընդունման` չորահացից սկսած մինչև բուտերբրոդներ:

 

Անընդհատ ինչ-որ բան ուտելու սովորությունը

 

Շատ մարդիկ, հաճախ իրենց հաշիվ չտալով, անընդհատ ուտում են` ղեկի առջև, համակարգչի մոտ,գնումներ կատարելիս ու նույնիսկ հեռախոսով խոսելիս: Նման սովորությունը ժամանակի ընթացքում աննկատ վերածվում է ավելորդ կգ-ների:

 

Ճաշը` դրսում

 

Արագ սննդի կիրառումն անմիջականորեն կապված  է գիրության հետ: Անխոս, արագ սնունդը շատ հարմար է, չափազանց. պատրաստելու հարկ չկա, աշխատավայրից հեռու չէ, մատուցում են արագ, չէ՞ որ դրանք կիսապատրաստվածքներ են:  Բայց մի բան էլ է հաստատ. արագ  սննդի որակը խիստ տարբեր է: «Դրսում» առաջարկվում է  մեծ քանակությամբ սնունդ`  սննդային բջջանյութի ու օգտակար նյութերի նվազ քանակով, եթե չասենք` բացակայությամբ, սակայն ճարպերով հարուստ ու գիրանալու վտանգով լի:

 

Սթրեսն ու  խնդիրներն «ուտելու» սովորությունը

 

Հաճախ մենակությունն ու անհանգստությունը ցանկություն է առաջանում բթացնել ուտելով. դա դեպրեսիվ վիճակներից դուրս գալու յուրօրինակ միջոց է, այն էլ` մեծ քանակությամբ սննդով: Գիտնականների կարծիքով` շատակերությունը հատկապես կապված է զգացական սթրեսային  վիճակի հետ, երբ առանց գիտակցելու, առանց քաղցի զգացման ցրված, սկսում ենք ինչ-որ բան ուտել,: Բացի այդ, շատ մարդիկ ուտում են պարզապես ձանձրույթից: Այսպես ասած «զգացմունքային սնունդը», ավելորդ կգ-ներից բացի, օրգանիզմին օգուտ չի բերոմ:

 

Ոչ լիարժեք քուն

 

Գիտական տեսանկյունից անքնությունը հանգեցնում է  ախորժակը խթանող հորմոնի մշակման  ու նվազեցնում  ախորժակը ճնշող լեպտինների մշակումը: Եթե ավելի պարզ ասվի, ապա քնի  մեկ ժամ նվազման հետ օրգանիզմում ճարպի քանակն ավելանում է 3%-ով: Ահա այսպիսի սարսափեցնող մաթեմատիկա:

 

Սնունդ ընդունելու բացթողումները

 

Այն, որ նախաճաշը շատ կարևոր է ու պետք է, որպեսզի օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ ուտենք, թերևս բոլորը գիտեն: Այնուամենայնիվ, շատերս էլ համոզված ենք, որ նախաճաշը կամ  ընթրիքը բաց թողնելով` կարող ենք նիհարել: Սակայն դա ճիշտ չէ: Անհրաժեշտ քանակով էներգիա չստացած օրգանիզմը սկսում է  պահեստ ստեղծել (ճարպային):  Ինչպես մի հաղորդման ժամանակ պատկերավոր ասվեց, օրգանիզմը վախենալով, որ իրեն քաղցած կրկին կթողնեն, սկսում է  պահեստավորել, ինչպես կանայք` ձմռան համար: Ուստի ճիշտ է օրական թեթև չափաբաժիններով 5-6 անգամ սնվելը:

 

Սպորտի ժամանակ չկա

 

Շատերս ենք արդարանում. առանց այդ էլ ողջ օրը վազվզոցի մեջ ենք, ժամանակ չունենք, իսկ ոմանք էլ խոստովանում են, որ շատ դժվար է թեկուզ առավոտյան մարմնամարզություն անելը: Իսկապես էլ  համակարգչի առջև ու խցանումներում անցկացրած ժամանակի պատճառով  մարզասրահ հաճախելու ուժ չի մնում: Մտածում ես միայն տուն հասնելու  ու մեկնվելու մասին: Սակայն փորձենք հենց այդ ժամանակ հիշել ամերիկացիներին, որոնք  նստակյաց կյանք են վարում ու գիրությունը համարում իրենց ազգային հիվանդությունը:

 

 Համեմատվելու սովորությունը

 

Ուշադրություն դարձրեք  այն փաստին, որ հաճախ քաշի ավելացումը կարող է կապված լինել շրջապատի հետ: Ինչպե՞ս: Ժամանակակից մասնագետները գիրությունը սոցիալական երևույթ են համարում: Մեր շրջապատում գեր մարդու ներկայությունը (ամուսին, եղբայր, ընկեր) հանգեցնում է նրան, որ ենթագիտակցորեն սկսում ենք ավելորդ քաշն ընդունել որպես նորմալ երևույթ:

 

Յուղոտ ու կալորիական սննդի մասին չմտածելու սովորությունը

 

Սա հատուկ է շատերին.  դա ի վերջո հանգեցնում է նրան, որ մարդը 2 անգամ ավելի շատ կալորիա է ընդունում, քան անհրաժեշտ է իր օրգանիզմին: Նման սովորություն ունեցողի համար ոչ միայն դժվար է նիհարելը, այլև քաշը նույն մակարդակի վրա պահպանելը:

 

Քաշը չհսկելու սովորությունը

 

Հետազոտությունների արդյունքներով` նա, ով հետևում է իր քաշին,  3 անգամ ավելի արագ է քաշը գցում,  քան նա, ով անգամ չգիտի, թե քաշն ինչքան է: Քաշը հսկելն ու դրան հետևելը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու օրգանիզմը, այդ թվում, թե ինչն է հատկապես նպաստում գիրանալուն:

 

Անհարմար հագուստ կրելու սովորությունը

 

Տրամաբանական է մտածելը, որ հարմարավետ հագուստը նպաստում է  ֆիզիկական ակտիվությանը: Այն մարդիկ, որոնց հագուստը չի սահմանափակում շարժումները, ավելի շատ կալորիաներ են ծախսում:

 

50 շաբաթ տևած գիտական հետազոտություններով  ապացուցվել է, որ հարմարավետ հագուստով մարդիկ լրացուցիչ 125 կկալորիա են ծախսում, քան նրանք, որոնց հագուստը կաշկանդում է ու  սահմանափակում  շարժումները:

 

Այսօր աշխարհում գիրությունից  մահացողների թիվն ավելի է քաղցից մահացողների թվից:

Սկզբնաղբյուր. http://ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.07.2014

ՀարգելիAni, ըստ քաշ/հասակային ինդեքսի, իսկապես, Ձեր քաշն ու հասակը միմյանց չեն համապատասխանում: Ձեր նշած դեղամիջոցներն էլ որևէ ընդհանրություններ չունեն գիրացնելու հետ: Դրանք հակաանեմիկ (սակավարյունության դեմ կիրառվող) միջոցներ են: Կարող եք ընդունել վիտամինային տարբեր կոմպլեքսներ դեղահաբերի տեսքով և անպայման՝ վիտամին C: Փորձեք սնվել ճիշտ:  Ձեր սննդաբաժնում ավելացրեք սպիտակ հացը, մակարոնեղեն, ընդեղեն, կարկանդակներ, մի խոսքով այն ամենն, ինչ պատրաստվում է ալյուրից: Ցավոք չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնք հանգեցնեն գիրանալուն: 

Ani

16.07.2014

Barev dzez hargeli bjishk , es mi shaaaaaaaaat karevor xndranqov em dimum dzez. urishneri nman es chem tarapum avelord qashic azatveluc, ayl @ndhakarak@ uzum em qash havaqem gone 5-6 kgov. es 23 tarekanem, h.- 1,65, q- 46 kg, vorn shat qiche. nshem vor xndirner chunem , erexayic heto mi poqr qash havaqel eyi, bayc noric nihareci, shat axorjak el chunem, hima uzum em imanal ka aynpisi dexamijoc vor kogni giranal. mekel arsenferatol@ kam vitamin b12-n giracnox dexer en, naxapes shnorhakal utyun, xndrum em anpayman patasxaneq.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ